Հոդվածներ

Մբապե․ «Հպարտանում եմ, որ իրականացրի երազանքս»
16.07.2024
1664 0

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեի ելույթի խոսքը՝ շնորհանդեսի ժամանակ։

«Հպարտանում եմ, որ իրականացրի երազանքս և դարձա ֆուտբոլի պատմության լավաագույն ակումբի ֆուտբոլիստ։

Շնորհակալություն եմ հայտնում Պերեսին։ Շատ բաներ տեղի ունեցան, բայց նա առաջին օրվանից հավատաց ինձ։ Շնորհակալություն։

Մադրիդիստներն ամբողջ տարիների ընթացքում իրենց սերն են տվել, շատ շնորհակալ եմ։ Ես իրականացրի երազանքս, սակայն հիմա ևս մեկ երազանք ունեմ՝ համապատասխանել ակումբի մակարդակին և ձեր սպասելիքներին։

Չեմ ցանկանում ավելին ասել, այլապես կարտասվեմ։ Այդ պատճառով էլ ցանկանում եմ, որ իրար հետ մի բան անենք, եկեք բոլորս միասին «Uno, dos, tres! Hala Madrid։



Ամենակարդացված