Կիլիան Մբապեն ու Ջուդ Բելինգեմը բաց կթողնեն «Լեգանեսի» հետ գավաթային հանդիպումը:
Այս մասին նախախաղային ասուլիսի ժամանակ հայտնել է գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին:
Ֆրանսիացին կապտուկ ունի ձկնամկանի վրա, իսկ անգլիացին այտուց է ստացել ոտնաթաթի հատվածում:
«Լեգանես» - «Ռեալ» Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակիչ հանդիպումը կմեկնարկի փետրվարի 5-ին՝ Երևանի ժամանակով 23:59-ին:
Fanat, Realmadrid.am