Ուշագրավ իրադարձություններ, որոնք «Ռեալի» պատմության մեջ տեղի են ունեցել սեպտեմբերի 22-ին:
• 1962
60 տարի առաջ «Ռեալը» տանը 2-1 հաշվով հաղթել է «Դեպորտվիոյին»՝ Ալֆրեդո դի Ստեֆանոյի ու Պաչինի գոլերի շնորհիվ: Սա «Ռեալի» կազմում Իգնասիո Սոկոյի անցկացրած 434 խաղերից առաջինն էր:
• 1976
46 տարի առաջ մահացել Պաչուկոն (Մանուել Պրատսը), որը «Ռեալում» խաղացել է 1927-ից 1933 թվականներին: Նա 117 պաշտոնական խաղի է մասնակցել և խփել 1 գոլ: Նա երկու անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունն ու 4 ռեգիոնալ առաջնություն:
• 1976
46 տարի առաջ ծնվել է Ռոնալդո Լուիս Նազարիո դե Լիման, որը «Ռեալում» խաղացել է 2002-ից 2007 թվականներին: «Ռեալի» կազմում նա մասնակցել է 177 խաղի և խփել 104 գոլ: Նա երկու անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունը, Իսպանիայի սուպերգավաթն ու Մինմայրցամաքային գավաթը:
• 2018
4 տարի առաջ՝ Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչում «Ռեալի» բասկետբոլիստները 80-73 հաշվով հաղթել են «Կիրոլբետ Բասկոնիային» ու 5-րդ անգամ նվաճել տիտղոսը:
• 2019
3 տարի առաջ՝ Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչում «Ռեալի» բասկետբոլիստները 89-79 հաշվով հաղթել են «Բարսելոնային»: «Ռեալից» ամենաշատ միավորը վաստակել է Ֆակու Կամպացոն (16), որը ճանաչվել է մրցաշարի MVP:
• 2019
3 տարի առաջ «Ռեալը» արտագնա խաղում Կարիմ Բենզեմայի գոլի շնորհիվ 1-0 հաշվով հաղթել է «Սևիլիային»: Գոլային փոխանցումը կատարել է Դանի Կարվախալը: