Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը խոսել է Կիլիան Մբապեի՝ «Արքայական ակումբ» տեղափոխվելու կարևորության մասին։
«Այս տարի «Ռեալ Մադրիդը» շատ լավն էր և գերազանցեց իր մրցակիցներին, իսկ «Ժիրոնան» այն թիմն էր, որը կարողացավ անակնկալ մատուցել և պայքար առաջարկել։
Այս տարի «Ռեալը» լավն էր բոլոր առումներով՝ ինչպես պաշտպանությունում, այնպես էլ հարձակման գծում։
Մբապեի գալու՞ստը, նա մի ֆուտբոլիստ է, որը քեզ շատ պլյուսներ է տալիս, շատ էներգիա հաղորդում, լիցքավորում մարտկոցդ։ «Ռեալը» լավ ուժեղացել է, սակայն հիմա մյուս թիմերը պետք է քայլ առաջ կատարեն և դժվարացնեն նրանց խնդիրը»,– Կասիլյասի խոսքը մեջբերում է Маrca–ն։
Ավելի վաղ Մբապեն հանդես է եկել ՊՍԺ–ում և «Մոնակոյում»։