Ջուդ Բելինգեմը ճանաչվել է Լա Լիգայի՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
«Ռեալի» կիսապաշտպանը մրցանակին արժանացել է դեկտեմբեր ամսվա արդյունքների հիման վրա՝ հաղթելով երկրպագուների քվերակության արդյունքում։ Նա առաջ է անցել Ռաֆինիայից («Բարսելոնա»), Գրիզմանից («Ատլետիկո Մադրիդ»), Օյան Սանսետից («Ատլետիկ Բիլբաո») և Սանդրո Ռամիրեսից («Լաս-Պալմաս»).
Դեկտեմբերին անգլիացի ֆուտբոլիստը Լա Լիգայում մասնակցել է 5 հանդիպման՝ դառնալով 4 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am