«Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում դուբլ գրանցելուց հետո (2-1) «Արքայական ակումբի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը կիսվել է իր տպավորություններով։
«Թվերն ինձ չեն հետաքրքրում։ Ինձ միշտ հաճելի է կրել այս մարզաշապիկը, քանի որ սա իմ մանկության երազանքն է։
Այսօր բաց թողեցի մի քանի պահ, բայց շատ գոլ խփելը պարտադիր չէր։ Հուսով եմ՝ հաջորդ խաղերում կշարունակեմ գոլեր խփել և գոլային փոխանցումներ կատարել՝ օգնելու աշխարհի ամենամեծ ակումբին»։
Դա միշտ այդպես է լինում։ Մենք փոխում ենք մտածելակերպը, բոլորը գիտեն, որ այս մրցաշարը շատ կարևոր է «Ռեալի» համար։ Երբեմն պետք է տառապենք հաղթելու համար, բայց պատրաստ ենք ամեն ինչի։
Հաջորդ մրցակիցը «Բավարիան» է։ Դա բարդ խաղ կլինի, բայց պատրաստ ենք։ Չեմպիոնների լիգան հաղթելու համար պետք է հաղթել լավագույններին»,- բրազիլացու խոսքը փոխանցում է Marca-ն։
Հիշեցնենք, որ հաջորդ փուլում մադրիդյան գրանդը կմրցի «Բավարիա» - «Ատալանտա» դիմակայության հաղթողի հետ։
Fanat, Realmadrid.am
Հայերեն