• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • IFFHS. Վիսենտե դե Բոսկեն՝ հավաքականների՝ վերջին տասնամյակի լավագույն մարզիչների ցանկում

Հոդվածներ

IFFHS. Վիսենտե դե Բոսկեն՝ հավաքականների՝ վերջին տասնամյակի լավագույն մարզիչների ցանկում
16.01.2021
415 0

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիա (IFFHS) հրապարակել է հավաքականների՝ վերջին տասնամյակի լավագույն մարզիչների ցանկը:

Լավագույնն է ճանաչվել Գերմանիայի ընտրանու գլխավոր մարզիչ Յոհախիմ Լյովը: Երկրորդ հորիզոնականում հայտնվել է Ֆրանսիայի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը: Եռյակը եզրափակել է բրազիլացի մասնագետ Տիտեն, ով ներկայում գլխավորում է «պենտակամպիոնների» թիմը:

Հատկանշական է, որ լավագույն տասնյակում է հայտնվել նաև Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն:

Ձեզ ենք ներկայացնում լավագույն տասնյակը.   

1. Յոահիմ Լյով

2. Դիդյե Դեշամ

3. Տիտե

4. Օսկար Տաբարես

5. Ֆերնանդու Սանտուշ

6. Վիսենտե դել Բոսկե

7. Ռոբերտո Մարտինես

9. Մարկ Վիլմոտս

10. Գարեթ Սաութգեյթ

Fanat, Realmadrid.am