Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նույնպես խոսել է Դիեգո Մարադոնայի մահվան մասին։
«Սա մեծ կորուստ էր ֆուտբոլային աշխարհի և բոլորիս համար։ Իմ հիշողություններում դեռ ապրում է Աշխարհի 1986 թվականի առաջնությունը։ Այդ ժամանակ ես ընդամենը 14 տարեկան էի։ Մարադոնան ունիկալ էր։
Իմ կուռքը եղել է Էնցո Ֆրանչեսկոլին, սակայն Մարադոնան այն ֆուտբոլիստներից էր, որին սիրում էին բոլորը։ Նա աներևակայելի էր։ Ինձ բախտ է վիճակվել Մարադոնային անձամբ ասել, որ նա հիասքանչ ֆուտբոլիստ է եղել։
Բառեր չեմ կարողանում գտնել զգացմունքներս արտահայտելու համար։ Բոլորս վշտացած ենք».- ասել է Զիդանը։
Los Merengues, Realmadrid.am