Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում «Ատլետիկը» 2:1 հաշվով առավելության հասավ «Ռեալի» նկատմամբ:
Հանդիպումից հետո տեսախցիկներից չի վրիպել բասկյան թիմի գլխավոր մարզիչ Մարսելինյոյի գեղեցիկ քայլը: Իսպանացի մասնագետն, ով խաղի նախօրեին գովեստի խոսքեր էր ասել «արքայական» ակումբի ավագ Սերխիո Ռամոսի հասցեին, իր հարգանքը ցուցաբերեց նաև մրցավարի սուլիչից հետո:
Լուսանկարում երևում է, որ Մարսելինյոն չի տոնում իր խաղացողների հաջողությունը՝ ցուցաբերելով մեծ զսպվածությունը. փոխարենը նա Ռամոսի կողքին է, ինչը իսկական սպորտային հարգանքի ևս մեկ ապացույց է:
Fanat, Realmadrid.am