Ժյուլ Կունդեն շատ մեծ հավանականությամբ ամռանը կհեռանա «Սևիլիայից»։
Sky Sport Deutschland-ի փոխանցմամբ, ֆուտբոլիստի գործակալի հետ բանակցություններ են վարում «Ռեալը», «Բարսելոնան» և «Չելսին»։ Բոլոր այս ակումբները շանսեր ունեն ֆուտբոլիստի տրանսֆերը իրականացնելու համար։
Ֆրանսիացու հնարավոր տեղափոխությունը «Բավարիա» քիչ հավանական է։
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը «Սևիլիայի» կազմում մասնակցել է 30 հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am