• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Անչելոտի. «Շերիֆը» շատ արագ է գրոհում. Մենք պետք է հանգստություն պահպանենք»

Հոդվածներ

Անչելոտի. «Շերիֆը» շատ արագ է գրոհում. Մենք պետք է հանգստություն պահպանենք»
28.09.2021
2295 0

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է «Շերիֆի» դեմ կայանալիք հանդիպման մասին։ 

«Ես Ա կամ Բ թիմեր չունեմ։ Յուրաքանչյուր հաջորդ խաղին ես նոր կազմ եմ ընտրում։ Հրաշալի է, որ կիսապաշտպանությունում ունենք Մոդրիչին, Կազեմիրոյին, Կրոսին, Վալվերդեին, Իսկոյին, Ասենսիոյին և Կամավինգային։ Մրցաշրջանի ընթացքում նրանք բոլորը օգուտ են տալու թիմին։ 

Կազմ ընտրելու հարցում դժվարություններ չեմ ունենում, քանի որ նախկինում երբեք չեմ աշխատել նման հզոր կիսապաշտպանություն ունեցող թիմում։ Խնդիրները առաջ են գալիս այն ժամանակ, երբ ընտրություն պետք է կատարես թույլ ֆուտբոլիստների միջև։ 

Մենք խաղալու ենք ՉԼ-ում, իսկ այս մրցաշարում յուրաքանչյուր խաղին պետք է առանձնահատուկ մոտեցում ցուցաբերես։ «Շերիֆը» շատ արագ է գրոհում, և մենք պետք է կենտրոնացած լինենք ու հանգստություն պահպանենք։ Մենք խաղալու են երեք միավորի համար, ուստի չպետք է կորցնենք զգոնությունը». նշել է Անչելոտին։

Հիշեցնենք, որ հանդիպումը կայանալու է այսօր՝ Երևանի ժամանակով 22։55-ին։

Los Merengues, Realmadrid.am