Կիլիան Մբապեն շարունակում է մնալ իր դիրքորոշմանը և չի ցանկանում նոր պայմանագիր կնքել «ՊՍԺ»-ի հետ։
Ակումբը 22-ամյա ֆուտբոլիստին նոր պայմանագիր է առաջարկել, որը նախատեսված է եղել մինչ 2024 թվականը, սակայն Մբապեն այդ առաջարկը ևս մերժել է։
Ֆրանսիական ակումբը պատրաստ է եղել Մբապեին տարեկան 45 մլն եվրո աշխատավարձ վճարել։ Դա ավելին է, քան Մեսիի և Նեյմարի աշխատավարձերը։
Le Parisien-ի փոխանցմամբ, Մբապեն շարունակում է պահպանել իր հստակ դիրքորոշումը՝ այն է, կարիերան շարունակել «Ռեալում»։
Los Merengues, Realmadrid.am