• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Նաչո. «Կարող եմ խաղալ տարբեր դիրքերում, սակայն ինձ համարում եմ կենտրոնական պաշտպան»

Հոդվածներ

Նաչո. «Կարող եմ խաղալ տարբեր դիրքերում, սակայն ինձ համարում եմ կենտրոնական պաշտպան»
28.09.2021
1738 0

«Շերիֆի» դեմ խաղից առաջ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսը պատասխանել է լրագրողների հարցերին։ 

«Ես կարող եմ խաղալ տարբեր դիրքերում, սակայն ինձ համարում եմ կենտրոնական պաշտպան։ Հենց այդ դիրքում եմ ես ինձ ավելի հարմար զգում խաղադաշտում և կարողանում ավելի շատ օգուտ տալ թիմին։ Իմ կարիերայի զգալի մասը ես անցկացրել եմ այս դիրքում խաղալով։ Այո՛, երբ թիմում կադրային խնդիրներ կան, ես կարող եմ խաղալ նաև պաշտպանության եզրերում։  Ես հարմարվել եմ այդ դերին, սակայն մարզիչն էլ գիտի, որ իմ հիմնական խաղային դիրքը կենտրոնական պաշտպանի դիրքն է։ 

Ընթացիկ մրցաշրջանում մենք արդեն 8 խաղ են անցկացրել, և ես բաց եմ թողել այդ խաղերից միայն մեկը։ Եթե նայենք մրցաշրջանի մեկնարկին, ապա կարելի է ինձ համարել հիմնական կազմի ֆուտբոլիստ, բայց պետք չէ մոռանալ, որ թիմում կան վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ։ Մրցաշրջանի վերջում պարզ կլինի արդյո՞ք ես հիմնական կազմի ֆուտբոլիստ եմ, թե ոչ։ Ես միշտ պատրաստ եմ մեծ քանակությամբ խաղեր անցկացնել։ Իմ նպատակն է որքան հնարավոր է շատ հանդիպումների մասնակցել։ Ես շարունակում եմ պայքարել, քանի որ մրցաշրջանը դեռ նոր է մեկնարկել, և մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու». ասել է Նաչոն։

Los Merengues, Realmadrid.am