«Ռայո Վալեկանոյի» դեմ կայացած խաղում «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը ուսի վնասվածք է ստացել և կարող է բաց թողնել թիմի առաջիկա հանդիպումը։
Խաղից հետո անգլիացին ուժեղ ցավեր է զգացել ուսի հատվածում, և բուժզննման արդյունքում պարզ է դարձել, որ վերջինիս ուժը տեղից դուրս է եկել։
Բարեբախտաբար, Բելինգեմի մոտ այժմ ամեն ինր կարգին է, սակայն «Արքայական» ակումբի մարզչական անձնակազմը կարող է որոշել ռիսկի չգնալ նրա հարցում և «Բրագայի» դեմ կայանալիք խաղին նրան հանգստի հնարավորություն տալ։ Վերջնական որոշումը մարզիչները կկայացնեն այսօր։
Los Merengues, Realmadrid.am