Կարլո Անչելոտին իր աջակցությունն է առաջարկել «Օսասունայի» մարզիչ Մորենոյին։
Ինչպես արդեն հայտնի է, հոկտեմբերի վերջին Իսպանիայի հարավ-արևելքում ուժգին ջրհեղեղներ են եղել, որի արդյունքում մահացել է 200-ից ավելի մարդ։
«Օսասունայի» գլխավոր մարզիչ Վիսենտե Մորենոն բաց էր թողել «Ռեալի» դեմ կայացած հանդիպումը որակազրկման պատճառով։ Ակումբը թույլ էր տվել նրան վերադառնալ հարազատ քաղաք, որը շատ էր տուժել ջրհեղեղներից։ Մորենոն օգնել է իր հարազատներին ու քաղաքի մյուս բնակիչներին հաղթահարել այդ ճգնաժամը, որը առաջացրել է նաև աղքատություն։
«Օսասունայի» դեմ խաղի մեկնարկից առաջ Անչելոտին զրուցել է Դանի Պենդինայի հետ, ով փոխարինում էր Մորենոյին վերջինիս բացակայության ժամանակ, և նշել, որ բարևներ է ուղարկում Մորենոյին, ու խնդրել փոխանցել, որ եթե ինչ որ բանի կարիք կլինի, թող դիմի իրեն։
Los Merengues, Realmadrid.am