«ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապեն վերջնական որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ։
Ֆրանսիացին նոր պայմանագիր չի կնքի «ՊՍԺ»-ի հետ, և դա կախված չի լինի գումարի չափից։
Մբապեն չի մնա «ՊՍԺ»-ում, եթե նույնիսկ աներևակայելի առաջարկ ստանա։ Նա կայացրել է իր որոշումը և ցանկանում է կարիերան շարունակել «Ռեալում»։
АS-ի փոխանցմամբ, Մբապեն մտադիր է սպասել մինչ հունիսի 30-ը, որից հետո ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Արքայական» ակումբ։
Ավելի վաղ ֆրանսիական մամուլում լուրեր էին պտտվում, որ «ՊՍԺ»-ն ցանկանում է տարեկան 50 մլն եվրո աշխատավարձ առաջարկել Մբապեին, ինչը նրան կդարձներ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։
Los Merengues, Realmadrid.am