ԵՎՐՈ 2024-ի խմբային փուլի եզրափակիչ տուրի Խորվաթիա - Իտալիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։
38-ամյա ֆուտբոլիստը չկարողացավ դիպուկ իրացնել 11 մետրանոցը, սակայն մեկ րոպե անց ուղղեց իր սխալն ու բացեց հանդիպման հաշիվը։ Նրա փոխանցումների ճշգրտությունը եղել է 91% և նա հաղթահարել է 8.8 կմ տարածություն։
Հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով։ Իտալացիների միայն խաղավերջում է հաջողվել գոլ խփել ու մեկ միավոր կորզել։
Los Merengues, Realmadrid.am