Վերջին երեք ամիսների «Ռեալի» լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել Լուկա Մոդիրիչը։ Այս անգամ Թոնի Կրոսին հաջողվել է ընդհատել խորվաթ ֆուտբոլիստի գրանցած շարքը։
Կրոսը ճանաչվել է «Ռեալի»՝ փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Այդ ամսվա ընթացքում Կրոսը մասնակցել է 4 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Բոլոր այդ 4 խաղերում Կրոսը խաղադաշտում անցկացրել է 90 րոպե։
Los Merengues, Realmadrid.am