Մադրիդի «Ռեալի» ռմբարկու Կիլիան Մբապեն ճանաչվել է Լա Լիգայի՝ հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Հունվարին ֆրասիացին 5 գոլ է հեղինակել:
Հիշեցնենք, որ «Վալյադոլիդի» դեմ խաղում աշխարհի չեմպիոնն առաջին հեթ-տրիկն էր գրանցել «Արքայական ակումբի» խաղաշապիկով:
Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում Մբապեն անցկացրել է 31 խաղ, խփել 21 գոլ ու կատարել 3 ասիստ:
Fanat, Realmadrid.am