«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն համեմատել է կատալոնական ակումբի ու Մադրիդի «Ռեալի» խաղաոճերը:
«Իսպանիայում ամեն ինչ կենտրոնացած է մայրաքաղաքում: Լրագրողները, մամուլը սիրում են «Ռեալին», իսկ «Բարսային» վերաբերվում են այնպես, կարծես այս երկրի մասը չէ:
Այն, թե ինչպես ենք մենք ֆուտբոլ խաղում, օրինակ է ամբողջ աշխարհի համար: «Բարսան» հաղթում է այնպես, որ բոլորը մեծ բավականություն են ստանում: Դա այն է, ինչին «Ռեալը» երբեք չի հասնի»,- Պիկեի խոսքը փոխանցում է The Times-ը:
Հիշեցնենք, որ իսպանացին կարիերան ավարտել էր 2022-ի նոյեմբերին:
Fanat, Realmadrid.am