Relevo-ի փոխանցմամբ, Կիլիան Մբապեն, ով մոտ է ամռանը Մադրիդի «Ռեալի» շարքերը համալրելուն, արդեն իսկ սկսել է շփվել թիմի մի քանի ֆուտբոլիստների հետ։
Մբապեն արդեն ընկերացել է Վինիսիուսի և Ռոդրիգոյի հետ, որոնց հետ առիթ է ունեցել հանդիպելու մի քանի միջոցառումների ժամանակ։ Այժմ նրանք ակտիվ նամակագրվում են։
Ֆրանսիացին ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ իր ապագա թիմակիցների հետ նախքան թիմին միանալը։ Այս մրցաշրջանում «Ռեալի» հանդերձարանը շատ կարգապահ ու միասնական էր։ Նորեկները՝ Բելինգեմն ու Գյուլերը շատ արագ կարողացան ընտելանալ թիմին և ընկերներ գտնել։
«Ռեալը» մտադիր է Կիլիան Մբապեի տրանսֆերի մասին պաշտոնապես հայտարարել ՉԼ-ի եզրափակչից հետո։
Los Merengues, Realmadrid.am