Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի Լա լիգայի 33-րդ տուրից նախանշանակված խաղում ընդունեց «Ալավեսին» և հաղթեց 2-1 հաշվով:
«Արքայական ակումբի» կազմում առաջին կեսում դարպասի գրավմամբ աչքի ընկավ Կիլիան Մբապեն, որը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում գոլերի քանակը հասցրեց 24-ի և «Պիչիչի» աղյուսակի առաջատարն է:
Երկրորդ կեսի մեկնարկից 5 րոպե անց Վինիսիուս Ժունիորը կրկնապատկեց «Ռեալի» առավելությունը՝ հեռվից տպավորիչ հարվածով խոցելով Սիվերայի դարպասը:
Ավելացված ժամանակի վերջին րոպեին «Ալավեսից» «հաշիվը թրջեց» իսպանացի հարձակվող Տոնի Մարտինեսը՝ գնդակն Անդրեյ Լունինի դարպասն ուղարկելով կրնկի հարվածով:
«Ռեալը» միավորների քանակը հասցրեց 73-ի և երկրորդ տեղում է, «Բարսելոնան», որը դեռ չի անցկացրել տուրի իր հանդիպումը, ունի 79 միավոր:
Հաջորդ խաղում, որը կկայանա 32-րդ տուրի շրջանակում, Ալվարո Արբելոայի գլխավորած թիմն ապրիլի 24-ին հյուր կգնա անդալուզական «Բետիսին»: Հանդիպումը կմեկնարկի ժամը 23:00-ին:
Լա լիգա, 33-րդ տուր
«Ռեալ Մադրիդ» - «Ալավես»՝ 2-1
Կիլիան Մբապե, 30, Վինիսիուս Ժունիոր, 50 - Տոնի Մարտինես, 90+3
Fenomeno, Realmadrid.am
Հայերեն