Լուկա Մոդրիչն ու Թոնի Կրոսը մեծ հավանականությամբ կշարունակեն իրենց ելույթները «Արքայական» ակումբի կազմում։
Marca-ի փոխանցմամբ, Ֆլորենտինո Պերեսը երեկ հանդիպում է ունեցել երկու ֆուտբոլիստների հետ։ Նշվում է, որ խորվաթ ֆուտբոլիստի հետ արդեն իսկ համաձայնություն է ձեռք բերվել նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ։ Լուկան ընդունել է իր դերը թիմում և պատրաս է մնալ։ Այս մրցաշրջանում նա շատ ավելի քիչ էր հայտնվում մեկնարկային կազմում։
Ինչ վերաբերում է Կրոսին, ապա վերջինիս հետ դեռևս համաձայնություն ձեռք չի բերվել, սակայն ամեն բան տանում է նրան, որ գերմանացին կմնա «Ռեալում» ևս մեկ մրցաշրջան։
Los Merengues, Realmadrid.am