Խիտ գրաֆիկի պատճառով Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան և ֆուտբոլիստների ասոցիացիան առաջարկել են, որ 2024/24 մրցաշրջանը մեկնարկի օգոստոսի 14–ին՝ Եվրոպայի առաջնության ավարտից ուղիղ մեկ ամիս անց։
Դրանից 4 օր առաջ կկայանա Օլիմպիական խաղերը, իսկ օգոստոսի 14–ին ծրագրվում է անցկացնել Եվրոպայի սուպերգավաթը, որում, Չեմպիոնների լիգայում հաղթելու դեպքում, կմասնակցի «Ռեալ Մադրիդը»։ Դա նշանակում է, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան ստիպված կլինի հետաձգել առաջին տուրը, սակայն նա նման տարբերակ չի դիտարկում։
2024/25 մրցաշրջանի խնդիրը կայանում է նրանում, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլը ավելացել է 2 տուրով, որը պետք է անցկացվի հունվարի վերջին 2 շաբաթների ընթացքում՝ ավանդաբար գավաթի խաղերի համար տրամադրվող ժամանակահատվածում։
Չպետք է մոռանալ նաև, որ հունվարի երկրորդ շաբաթվա ընթացքում կխաղարկվի Իսպանիայի սուպերգավաթը, որտեղ իրենց տեղն արդեն ամրագրել են «Ռեալ Մադրիդը», «Ատլետիկն» ու «Մալյորկան»։ «Բարսելոնան» ու «Ժիրոնան» կպայքարեն վերջին ուղեգրի համար։
2024/25 մրցաշրջանի ավարտից հետո ԱՄՆ–ում կկայանա աշխարհի ակումբային առաջությունը, որի ձևաչափը նման է աշխարհի առաջնությանը։ Մրցաշարին մասնակցելու են 32 թիմեր՝ այդ թվում «Ռեալ Մադրիդն» ու «Ատլետիկոն»։ Մրցաշարը անց է կացվելու հունիսի 15–ից հուլիսի 13–ը։
Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի եզրափակիչը կկայանա մայիսի 31–ին՝ Մյունխենում, իսկ աշխարհի ակումբային առաջնությունից առաջ՝ հունիսի 4–ից 8–ը կկայանա Ազգերի լիգայի եզրափակիչ փուլը։
Եթե հունիսի 1–ին «Ռեալը» ՉԼ–ի եզրափակիչում հաղթի «Բորուսիային», ապա պետք է մասնակցի Մինչմայրցամաքային գավաթին, որը փոխարինելու է աշխարհի ակումբային աառաջնությանը։ ՉԼ–ի եզրափակիչի հաղթողը միանգամից նվաճում է եզրափակիչի ուղեգիր, իսկ մյուս կոֆեդերացիաների ներկայացուցիրները կպայքարեն այդ տեղի համար։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18–ին։
Սուրբծննդյան տոներին ֆուտբոլիստները մեկ շաբաթով հանգստանալու հնարավորություն կստանան, ինչը անհնար էր դարձել կորոնավիրուսի համավարակից հետո։