Հոդվածներ

«Ռեալը» ցանկանում է նոր պայմանագիր կնքել Կարվախալի հետ
13.05.2024
886 0

«Ռեալը» ցանկանում է երկարաձգել Դանի Կարվախալի հետ գործող պայմանագրի ժամկետը։

Ակումբում ցանկանում են այդ կերպ շնորհակալություն հայտնել 32-ամյա պաշտպանին՝ այս մրցաշրջանում հիանալի ելույթների համար։ 

Կարվախալի գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2025 թվականը։  Ակումբի ղեկավարության մի շարք անդամներ պնդում են, որ նոր պայմանագիրը լինի մի քանի տարով, սակայն «Ռեալում» սովորաբար 30 տարեկանից բարձր ֆուտբոլիստների դեպքում նոր պայմանագիրը առաջարկվում է մեկ տարով։ 

Ակումբում ցանկանում են նոր պայմանագիրը որքան հնարավոր է շուտ կնքել։ 

Հիշեցնենք, որ Կարվախալն իր 11-րդ մրցաշրջանն է անցկացնում «Արքայական» ակումբի կազմում։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված