Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Անդրեյ Լունինը կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից»։
23-ամյա դարպասապահը ցանկանում է ավելի շատ խաղալ և պատրաստ է փոխել ակումբային գրանցումը։
«Արքայական» ակումբի ղեկավարությունը կարծես թե արդեն գտել է ուկրաինացուն փոխարինողին։ Որպես հիմնական տարբերակ է դիտարկվում «Նապոլիի» դարպասապահ Օսպինան։
Կոլումբիացի ներկա պահին հանդիսանում է «Նապոլիի» հիմնական դարպասապահը, սակայն նրա գործող պայմանագրի ժամկետը ավարտվում է ամռանը։
«Ռեալում» ցանկանում են, որ Լունինը մնա, սակայն միևնույն ժամանակ գիտակցում են, որ ֆուտբոլիստին խաղաժամակ է անհրաժեշտ։
Los Merengues, Realmadrid.am