Վերջին մամուլի ասուլիսի ընթացքում «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է նաև «Բարսելոնայի» դեմ կայանալիք առաջիկա խաղի մասին:
«Ֆուտբոլիստներիս ասել եմ , որ խաղում ենք յուրաքանչյուր 3 օրը մեկ: Երբեմն նման գրաֆիկը շատ է խանգարում: Այնուամենայնիվ, պատրաստ ենք «Էլ Կլասիկոյին»: «Կադիսից» կրած պարտությունն ընդամենը 3 միավորի կորուստ էր, ուրիշ ոչինչ»,- ֆրանսիացու խոսքերը փոխանցում է Marca-ն:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 24-ին՝ Երևանի ժամանակով 18:00-ին:
Fanat, Realmadrid.am