Մադրիդի «Ռեալն» ու դարպասապահ Անդրեյ Լունինը բանավոր պայմանավորվածության են հասել:
Relevo-ի հաղորդմամբ՝ ուկրաինացին համաձայնել է երկարաձգել պայմանագիրն ու պատրաստ է մրցակցել տիբո Կուրտուայի հետ:
Ընթացիկ մրցաշրջանում «Արքայական ակումբի» դարպասը պաշտպանում է Լունինը և իր խաղով մեծ վստահություն է վայելում մարզչական շտաբի մոտ:
Հիշեցնենք, որ Տիբո Կուրտուան ամբողջությամբ վերականգնվել էր ծնկի ծանր վնասվածքից ու «Կադիսի» դեմ անցկացրել »չոր» հանդիպում (3-0):
Fanat, Realmadrid.am