Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Էնդրիկը Մադրիդի «Ռեալին» կմիաանա հունվարին:
Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստի ներկայիս ակումբ «Պալմեյրասն» «Արքայական ակումբին» խնդրել է բրազիլացուն հայրենիքում թողնել մինչր հունվար՝ պատճառաբանելով, որ մադրիդյան գրանդն ունի Վինիսիուսի, Ռոդրիգոյի նման խաղացողներ, իսկ շուտով կմիանա նաև Մբաբեն:
«Սերուցքայինները» մերժել են առաջարկը:
Հիշեցնենք, որ «Ռեալը» գնել է Էնդրիկի տրանսֆերային իրավունքն, ու նա ներկայումս «Պալմեյրասում» խաղում է վարձակալական հիմունքներով:
Fanat, Realmadrid.am