Բայց իրականությունը այլ է և ամեն ինչ դնում է իր տեղը: Այս համախտանիշի ամենավառ օրինակը Սոլարին էր, ով հավատաց, թե ինքը լինելու է Զիդանի «Երկրորդ գալուստը», ունեցավ մեծության մոլուցք, փորձեց թոշակի ուղարկել ֆուտբոլիստների, ովքեր իրենից երկար ապրեցին ակումբում ու շարունակեցին Չեմպիոնների լիգաներ հաղթել առանց իրեն: Արդյունքում նա ամեն ինչ կորցրեց մեկ շաբաթում, ինչն էլ պատճառ դարձավ Զիդանի իրական երկրորդ գալուստի համար:
Անկեղծ ասած, Արբելոան սկսեց հենց այդ համախտանիշի լուրջ ախտանիշներով: Այդ կանգառները Չեմպիոնների լիգայի գավաթների ցուցափեղկի մոտ, ժեստերը երկրպագուների առջև («Աջակցե՛ք նրանց, աջակցե՛ք նրանց»՝ ստիպելով ծափահարել խաղացողներին) և մամուլի ասուլիսների որոշ պատասխաններ ստիպում էին ձեռքդ դնել նրա ճակատին՝ ջերմությունը չափելու համար: Բայց շաբաթների ու խաղերի ընթացքում նրա կերպարից սկսեցին անհետանալ բացասական նրբերանգները, և կասկածների փոխարեն ի հայտ եկավ իսկական մարզիչը:
Նա գոյատևեց կիսով չափ դատարկ կազմով և «ոսկի» գտավ կանտերայում (ակադեմիայում), որովհետև շարունակեց փնտրել այնտեղ, որտեղ ուրիշները նույնիսկ չէին էլ իջնում կամ հանձնվում էին առաջին փորձից հետո: Նա Չեմպիոնների լիգայում իսկական «դաս տվեց» Գվարդիոլային, ինչը ամենամեծ բավականություններից մեկն է, որ «Ռեալի» մարզիչը կարող է պարգևել իր երկրպագուներին: Նա նաև վերականգնեց այն ֆուտբոլիստներին, ովքեր հեռու էին իրենց լավագույն մարզավիճակից:
Հիմա նա կանգնած է չափազանց բարդ մարտահրավերի առաջ՝ իր վնասվածք ստացած աստղերը վերադարձել են: Նա պետք է հավասարակշռություն գտնի թիմի նվիրվածության (որը պարզապես հուզիչ էր «Սիթիի» դեմ խաղերում) և «անձեռնմխելի» աստղերի մեկնարկային կազմում լինելու միջև: Հենց այս «սայթաքուն» դաշտում կորցրեց հավասարակշռությունը Խաբի Ալոնսոն: Եթե Արբելոան դերբիից դուրս գա հաղթանակած, ապա ժամանակն է նրա մեջքից հանել «L» նշանը (աշակերտական նշանը) և նրան համարել «Ռեալ Մադրիդի» լիիրավ մարզիչ:
Հայերեն