«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հավասարվել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում հաղթանակների քանակով:
Մասնագետները 4-ական անգամ են նվաճել տիտղոսը:
Անչելոտին այս հաջողությունը գրանցել է «Միլանի» (2003, 2007) և «Ռեալի» (2014, 2022), Գվարդիոլան՝ «Բարսելոնայի» (2009, 2011), «Բավարիայի» (2013) և «Մանչեսթեր Սիթիի» հետ (2023):
Fanat, Realmadrid.am