Հոդվածներ

Գորեցկա. «Դևիսի գոլից հետո վստահ էի, որ «Բավարիան» եզրափակչում է»
09.05.2024
1023 0

Մադրիդի «Ռեալը» հերթական գլուխգործոցն արարեց Չեմպիոնների լիգայում։ Անչելոտիի սաները 2։1 հաշվով առավելության հասան «Բավարիայի» նկատմամբ, չնայած որ մինչ 87-րդ րոպեն հաշվի մեջ զիջում էին մրցակցին։

Մյունխենյան ակումբի կիսապաշտպան Լեոն Գորեցկան իր կարծիքն է հայտնել հանդիպման վերաբերյալ։

«Երբ Դևիսը դարձավ գոլի հեղինակ, ես նայեցի երկրպագուներին և զգացի էներգիան։ Վստահ էի, որ մենք դուրս ենք գալու եզրափակիչ։ Հետո ամեն ինչ փոխվեց։ Ֆուտբոլն այդ երեկո ցույց տվեց իր ամենադաժան կողմը։ 

Երկրպագուների աջակցությունն աներևակայելի էր։ Շնորհակալ եմ ձեզ։ Մենք դեռ կվերադառնանք». նշել է գերմանացի ֆուտբոլիստը։

Los Merengues, Realmadrid.am