«Ռեալը» պաշտոնապես ներկայացրեց Բերնարդու Սիլվային։
Պորտուգալացին շնորհանդեսից հետո կիսվել է իր տպավորություններով։
«Դեռ փոքր տարիքից, երբ չգիտես՝ դառնալու ես ֆուտբոլիստ, թե ոչ, ուզում ես խաղալ «Ռեալում»։ Ես շատ ուրախ եմ, որ այստեղ եմ։
Ես մի քանի անգամ հնարավորություն ունեցել եմ այստեղ խաղալու, և ՉԼ-ի 15 գավաթները ապշեցնող են։ Իսկ երբ դու դրանք տեսնում ես որպես «Ռեալի» ֆուտբոլիստ, զգացողություններն անհավանական են դառնում։ Նման ակումբի կազմում խաղալը քչերին է տրված։ Այստեղ գտնվելով հասկանում ես, թե որքան մեծ ակումբ է «Ռեալը»։ Ես դա գիտեի վաղուց, բայց այստեղ դու դա քեզ վրա ես զգում։
Շատ երջանիկ եմ, որ շուտով խաղալու եմ «Բեռնաբեուում» և տեսնելու եմ երկրպագուներին։ Այժմ պետք է աշխատել, որպեսզի տիտղոսներ նվաճենք, քանի որ դա այս ակումբի համար սովորական է». նշել է Բերնարդուն։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն