Հոդվածներ

El Desmarque. «Ռեալը» գլխավոր մարզչի նոր թեկնածու ունի
18.04.2026
107 0

Լիոնել Սկալոնին կարող է դառնալ «Ռեալի» նոր գլխավոր մարզիչը։ 

El Desmarque-ի տեղեկություններով, Մաուրիսիո Պոչետինոյից, Զինեդին Զիդանից, Ժոզե Մոուրինիոյից, Յուրգեն Կլոպից և Դիդյե Դեշամից բացի «Արքայական» ակումբում դիտարկում են նաև Սկալոնիի տարբերակը։ ,  

Սկալոնին գործող պայմանագիր ունի Արգենտինայի հավաքականի հետ, որի ժամկետն ավարտվում է այս տարի, սակայն կողմերն արդեն սկսել են բանակցությունները նոր պայմանագիր կնքելու համար։ Մասնագետը ցանկություն է հայտնել շարունակել աշխատանքը հավաքականում, սակայն չի շտապում պայմանագրի կնքման հարցում։ Հավաքականում մնալը առաջնահերթություն է, սակայն նա կարող է լսել նաև այլ առաջարկներ։

Նշվում է, որ Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Կլաուդիո Տապիան ցանկանում է Սկալոնիի հետ նոր պայմանագիր կնքել նախքան աշխարհի առաջնության մեկնարկը։

Los Merengues, Realmadrid.am