Marca-ի փոխանցմամբ, Լուկա Յովիչը դժգոհ է թիմում իր դերից և ցանկանում է հեռանալ «Արքայական» ակումբից։
Ֆուտբոլիստը դժգոհ է, որ մարզչի համար դարձել է երրորդ տարբերակը։ Որպես Բենզեմայի առաջին փոխարինող, Զիդանը նախընտրում է Մարիանո Դիասին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Յովիչի ծառայություններով հետաքրքրված են «Միլանը» և «Այնտրախտը», որի կազմում նա հանդես է եկել մինչ «Ռեալ» տեղափոխվելը։
Այս մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է ընդամենը 5 հանդիպման՝ ընդհանուր առմամբ ստանալով 208 րոպե խաղաժամանակ։ Այդ խաղերում Յովիչը արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ Հարձակվողը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել սեպտեմբերի 8-ին։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում սերբ ֆուտբոլիստը մի քանի անգամ վնասվածներ է ստացել, ինչպես նաև բացակայել է կորոնավիրուսի պատճառով։ «Օսասունայի» դեմ խաղից առաջ ևս Յովիչը մկանային խնդիրներ է ունեցել և վերջին պահին դուրս է մնացել թիմի հայտացուցակից։
Los Merengues, Realmadrid.am