Հոդվածներ

Կրոսը 300-րդ հանդիպումն անցկացրեց «Ռեալի» կազմում
09.01.2021
1439 0

Լա լիգայի 18-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվեց «Օսասունային»: Հանդիպումը գոլազուրկ ավարտ ունեցավ:

Հատկանշական է, որ այս խաղը Տոնի Կրոսի համար 300-րդն էր «արքայական» ակումբի կազմում:

«Ռեալի» կազմում հանդես եկած գերմանացի ֆուտբոլիստների շարքում սա երկրորդ արդյունքն է, 308 խաղ է անցկացրել Ուլի Շտիլիկեն:

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Կրոսը մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 1-ական գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված