Կառլո Անչելոտին ամփոփել է «Բետիսի» դեմ Լա լիգայի 4-րդ տուրի խաղը (2-1):
«Լավ ենք մեկնարկել մրցաշրջանում: Բարդ խաղ էր, և մեզ մոտ դժվարություններ առաջացան գնդակը հետ վերադարձնելու առումով: «Բետիսը» հիանալի է խաղում պաշտպանությունում:
Մեզ չէր բավականացնում եզրափակիչ փոխանցումը, սակայն կարողացանք շատ պահեր ստեղծել: Ընդհանուր առմամբ, գոհ եմ խաղից. պետք է շարունակել նույն ոգով»,- իտալացի մասնագետի խոսքը փոխանցում է Marca-ն:
Սեպտեմբերի 6-ին Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Ռեալն» ընդունելու է «Սելթիկին»: Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին:
Fanat, Realmadrid.am