«Ռեալ Մադրիդը» վստահ է, որ կկարողանա իրականացնել «Բորուսիայի» կիսապաշտպան Բելինգեմի տրանսֆերը:
«Սերուցքայինները» շարունակում են աշխատել տեղափոխության շուրջ և վստահ են, որ այն ի վերջո կիրագործվի:
«Արքայական» ակումբում տարբեր մեթոդներ են փնտրում գործարքն իրականացնելու համար, սակայն գլխավոր խնդիրն առաջվա պես մնում է ֆինանսական հարցը: ԱՊԼ-ի թիմերի հետ դժվար է մրցակցելը ֆինանսական տեսանկյունից և դա սահմանափակում է իսպանական ակումբի հնարավորությունները:
Մադրիդի «Ռեալը» կփորձի իջեցնել 19-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը և այդ հարցում կարող է օգնության հասնել անձամբ Բելինգեմի ցանկությունը՝ միանալ «սերուցքայիններին»: