• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կուրտուա. «Առջևում դեռ շատ միավորներ կան. Մենք պետք է առաջ նայենք»

Հոդվածներ

Կուրտուա. «Առջևում դեռ շատ միավորներ կան. Մենք պետք է առաջ նայենք»
10.01.2021
1533 0

«Ռեալը» միավորներ կորցրեց «Օսասունայի» դեմ դժվարին խաղում, և Տիբո Կուրտուան խաղից հետո կիսվել է իր տպավորություններով։

«Ես դարպասապահ եմ և հստակ գնահատական չեմ կարող տալ հարձակման գծի խաղի մասին։ Շատ բարդ էր նման եղանակային պայմաններում խաղալը, ու մենք կարողացանք անառիկ պահել դարպասը ու մեկ միավոր վաստակել։ 

Մենք ցանկանում էինք հաղթել խաղում, քանի որ տիտղոսներ նվաճելու համար դու պետք է հաղթահարես հենց նման փորձությունները։  Մրցաշրջանի երկրորդ հատվածը ամբողջությամբ առջևում է և դեռ շատ միավորներ են խաղարկվելու, ուստի մենք պետք է միայն առաջ նայենք։ 

Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Օսասունայի» անձնակազմին՝ խաղադաշտը հնարավորինս կարգի բերելու և հանդիպմանը նախապատրաստելու համար։ Խաղադաշտում բավական ցուրտ էր և խաղալը շատ բարդ էր։ 

Խաղին ներկայանալու համար մենք բարդ ճանապարհ անցանք։ Նման պայմաններում առաջնահերթ պետք է մտածել մարդկանց անվտանգության մասին։ Մենք նույնպես ընտանիքներ ունենք։ Տիկնիկներ չենք, ովքեր միշտ պետք է խաղան։ Այնուամենայնիվ թիմը հնարավորինս կենտրոնացած էր խաղի վրա։ Բայց պետք է մտածել նաև մինչ խաղը տեղի ունեցող գործողությունների մասին». նշել է Կուրտուան։

Los Merengues, Realmadrid.am