«Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն կարիերան կարող է շարունակել ԱՊԼ-ում:
Ինչպես հաղորդում է AS-ը, բրազիլացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Տոտենհեմը»:
Հնարավոր գործարքին իր համաձայնությունն է տվել անձամբ Ժոզե Մոուրինյոն: Պորտուգալացին կարծում է, որ իր թիմը խնդիրներ ունի պաշտպանության կենտրոնում, ու 22-ամյա ֆուտբոլիստը համապատասխան թեկնածու է:
Հիշեցնենք, որ «Ռեալը» Միլիտաոյի համար «Պորտուին» վճարել էր 50 մլն եվրո:
Fanat, Realmadrid.am