Դանիելե Օրսատոն կսպասարկի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Մանչեսթեր Սիթիի» - «Ռեալ» հանդիպումը, հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Իտալացին ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում 8 անգամ սպասարկել է «Արքայական ակումբի» հանդիպում. «Ռեալը» 4 հաղթանակ է տոնել, կրել նույնքան պարտություն:
Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին խաղն ավարտվել էր 3-3 հաշվով:
«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» հանդիպումը կկայանա ապրիլի 17-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:
Fanat, Realmadrid.am