Իսպանիայի առաջնության 10–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Սելտային» (19.10, 23։00 ԵԺ)։
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նախախաղային մամուլի ասուլիսը։
«Շատ ցավալի է, որ Կարվախալը վնասվածք է ստացել։ Դանին միշտ մեզ հետ կլինի հանդերձարանում և հավելյալ մոտիվացիա և ուժ կհաղորդի։
Լուկասը և Միլիտաոն կարող են խաղալ աջից, սակայն Լուկասի լավագույն կողմը ֆիզիկական մարզավիճակն է, այդ պատճառով էլ նա խնդիրներ չի ունենա, եթե խաղա ամեն խաղում»։
«Ռոդրիգոն և Վալվերդեն միայն երեկ են վերադարձել հավաքականի խաղերից։ Մենք պետք է գնահատենք նրանց վիճակը։ Վաղը մենք որոշում կկայացնենք, առաջիկա խաղում նրանց մասնակցության հարցով։ Մնացած ֆուտբոլիստների հետ ամեն բան կարգին է»։
«Մբապեն հիանալի է զգում իրեն։ Նրան անհրաժեշտ էր այդ 15 օր ընդմիջումը։ Կիլիանն արդեն ավելի լավ ֆիզիկական մարզավիճակում է, նա մոտ է 100 տոկոս պատրաստվածությանը։
Կիլիանի այցը Շվեդիա՞, ինձ համար մեկ է, թե ուր են մեկնում ֆուտբոլիստների հանգստյան օրերին։ Օրինակ ես Լոնդոնում էի»։
«Վինիսիուսը նույնպես լավ է զգում իրեն։ Նա լավ է մարզվել միջազգային դադարի ժամանակ»։
«Ես ղեկավարությանը չեմ խնդրել տրանսֆերներ կատարել հունվարին։ Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ դժվար է հրավիրել մի ֆուտբոլիստի, որը օգտակար կլինի «Ռեալին»։ Այս պահին մենք չենք մտածում նոր ֆուտբոլիստների հրավիրելու շուրջ»։
«Շուտով Ալաբան կմարզվի ընդհանուր խմբում»։