«Օսասունայի» դեմ խաղի հայտացուցակից վերջին պահին դուրս է մնացել Լուկա Յովիչը։ Վերջինս մկանային ծանրաբեռնվածության պատճառով հերթական վնասվածքն է ստացել։
2020/21 մրցաշրջանը շատ անհաջող էր Յովիչի համար։ Անընդհատ կրկնվող վնասվածքների և այլ պատճառներով նա մասնակցել է ընդամնեը 5 հանդիպման։
Վերջին անգամ Յովիչը խաղադաշտ է դուրս եկել նոյեմբերի 8-ին «Վալենսիայի» դեմ խաղում՝ ստանալով 7 րոպե խաղաժամանակ։
Այսօր «Արքայական» ակումբը մրցակցի հարկի տակ ուժերը կչափի «Օսասունայի» հետ։
Los Merengues, Realmadrid.am