Կիլիան Մբապեն ճանաչվել է «Ռեալի»՝ օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
27-ամյա ֆուտբոլիստը երկրպագուների շրջանում անցկացված հարցման արդյունքում առաջ է անցել Արդա Գյուլերից, Ջուդ Բելինգեմից, Վինիսիուսից և Վալվերդեից։
Նախորդ ամսվա ընթացքում ֆրանսիացին մասնակցել է 3 հանդիպման ու դարձել 4 գոլի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն