Կարլո Անչելոտին բացատրե է, թե ինչու է Էնդրիկը քիչ խաղաժամանակ ստանում «Ռեալում»։
«Էնդրիկը չի անհանգստանում, նա ուրախ ու լավ աշխատում է։ Ես նրան խաղադաշտ դուրս կբերեմ, երբ կարողանամ։ Նա միշտ օգտագործել է իր շանսերը, և ես տեսնում եմ, որ նա հանգիտս է։ «Սոսյեդադի» դեմ խաղում նա խաղալու հնարավորություն կստանա, քանի որ գավաթի խաղարկությունում նա իրեն լավ է դրսևորել։ Ես այդ ամենի վրա ուշադրություն դարձնում եմ։
Ամեն ինչ կախված է շատ հանգամանքներից։ Մրցակցությունից դուրս չկա որևէ բան, որ Էնդրիկը չունենա։ Հարցը մրցակցության մասին է։ Մեր կազմում բարձրակարգ ֆուտբոլիստներ են հանդես գալիս։
Կարծում եմ, այս ակումբի պատմությունը խոսում է այն մասին, որ մի շարք ֆուտբոլիստներ ստիպված են եղել նստել պահեստայինների նստարանին իրենց կարիերայի սկզբնական շրջանում։ Վինիսիուսը, Ռոդրիգոն, Վալվերդեն, Կամավինգան... Նրանք ևս պահեստային խաղացողներ են եղել։ Եթե դու ցանկանում ես խաղալ «Ռեալում», պետք է նաև պատրաստ լինես նստել պահեստայինների նստարանին». նշել է իտալացի մասնագետը։
Los Merengues, Realmadrid.am