Ջուդ Բելինգեմը երեկ ստացավ Կոպա Տրոֆին, որը France Football-ի կողմից տրվում է մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին։
Անգլիացի ֆուտբոլիստը կիսվել է իր տպավորություններով։
«Ես շատ ուրախ եմ։ Այս ամենի հետևում ամենօրյա քրտնաջան աշխատանքն է։ Ես փորձում եմ ամեն շաբաթ իմ առջև դրված առաջադրանքները լավ կատարել։ Շատ հպարտ եմ։ Հաճելի է, երբ մարդիկ գնահատում են քո կատարած աշխատանքը։
Այս տարին լավն էր ինձ համար, սակայն ավելի կարևոր են թիմային տիտղոսները։ Ես տեղափոխվել եմ աշխարհի լավագույն ակումբ՝ մի մեծ ընտանիք։ Ես ուզում եմ մնալ այսչափ ուժեղ հանուն թիմակիցներիս, երկրպագուների և թիմի անձնակազմի։ Հուսով եմ, որ մենք այս մրցաշրջանում կկարողանանք տիտղոսներ նվաճել». նշել է Բելինգեմը։
Los Merengues, realmadrid.am