Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերը շարունակում է զարմացնել մարզչական շտաբին ու երկրպագուներին:
Marca-ի հաղորդմամբ՝ «Արքայական ակումբ» տեղափոխվելուց շուրջ 9 ամիս անց թուրք ֆուտբոլիստը 8 կգ մկանային զանգված է հավաքել:
Գյուլերը այսպես կերպարանափոխվել է, որ խուսափի վնասվածքներից ու դիմանա ֆիզիկական ծանրաբեռնվածությանը:
Հիշեցնենք, որ 19-ամյա ֆուտբոլիստը «Ռեալում» անցկացրած 7 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ:
Fanat, Realmadrid.am