«Ռեալի» առաջատար Կարիմ Բենզեման «Բարսելոնայի» դեմ խաղից մեկ շաբաթ առաջ վնասվածք է ստացել։
34-ամյա ֆուտբոլիստը, ով դուբլի հեղինակ դարձավ «Մալյորկայի» դեմ խաղում, խաղավերջում ձախ ոտքին հարված ստացավ։ Ամենայն հավանականությամբ դա տեղի է ունեցել գոլային դրվագում։
Ֆրանսիացին փորձեց խաղը ավարտին հասցնել, սակայն 85-րդ րոպեին նստեղ խոտածածկին և չկարողացավ շարունակել հանդիպումը։
Անչելոտին այդ պահին արդեն իսկ կատարել էր բոլոր փոփոխությունները, և «Սերուցքայինները» ստիպված էին խաղն ավարտել 10 հոգով։
Վնասվածք ստացավ նաև Ռոդրիգոն։ 21-ամյա ֆուտբոլիստը բժիշկների օգնությամբ լքեց խաղադաշտը։
Los Merengues, Realmadrid.am