Վերջին շրջանում տարբեր աղբյուներ նշում են, որ մրցաշրջանի ավարտին Զինեդին Զիդանը հեռանալու է «Ռեալից»։
Ռաուլ Գոնսալեսը, ում դիտարկում են որպես Զիդանին փոխարինող, մեկնաբանել է այդ շշուկները։
«Ռեալը» իմ տունն է և այն վայրը, որտեղ ես ցանկանում եմ լինել։ Ես ակումբի մի մասնիկն եմ։
Որոշել եմ դառնալ մարզիչ, շարունակեմ լինել այս ակումբում, սակայն հիմնական թիմը գլխավորելու մասին դեռևս չեմ ուզում խոսել». նշել է Ռաուլը։
Ավելի վաղ Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ «Ռեալում» դիտարկում են նաև Մասիմիլիանո Ալեգրիի տարբերակը և արդեն բանակցություններ են վարել նրա հետ։
Los Merengues, Realmadrid.am