Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ռեալն» արտագնա խաղում մրցեց ՊՍԺ-ի հետ և նվազագույն հաշվով պարտություն կրեց։
Հանդիպման 61-րդ րոպեին Տիբո Կուրտուան հետ մղեց Լիոնել Մեսսիի 11-մետրանոց հարվածը՝ ընդհանուր առմամբ ցուցադրելով փայլուն խաղ և կատարելով մի քանի տպավորիչ սեյվեր։
Այնուամենայնիվ, հանդիպման 94-րդ րոպեին Մբապեն Նեյմարի կատարած փոխանցումից կարողացավ խփել խաղի միակ գնդակը։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 10-ին՝ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։